00:59  ,  10 ապրիլի, 2022

ՊՍԺ-ի հաղթանակը, Նեյմարի եւ Մբապեի հեթ-տրիկները (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Կլերմոնին» եւ հաղթեց 6։1 հաշվով։

Փարիզյան թիմից երեքական գոլ խփեցին բրազիլացի հարձակվող Նեյմարն ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երեք գոլային փոխանցում կատարեց։

ՊՍԺ-ն 71 միավորով առաջատարն է եւ երկրորդ տեղում գտնվող «Ռենից» առաջ է 15 միավոր։ «Կլերմոնը» 17-րդն է՝ 28 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր

«Կլերմոն» - ՊՍԺ՝ 1։6 (տեսանյութ)

Ժոդել Դոսու, 42 - Նեյմար, 6, 71, 83, Կիլիան Մբապե, 19, 74, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով