00:51  ,  10 ապրիլի, 2022

«Ռեալն» ուժեղ էր «Խետաֆեից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Խետաֆեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Գոլերը խփեցին բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն ու իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը։

«Ռեալը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից»։ «Խետաֆեն» 14-րդն է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռեալ» - «Խետաֆե»՝ 2։0 (տեսանյութ)

Կազեմիրո, 38, Լուկաս Վասկես, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով