00:38  ,  10 ապրիլի, 2022

«Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կալյարիի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտն ու սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։

«Յուվենտուսը» 62 միավորով չորրորդն է, «Կալյարին» 17-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Կալյարի» - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)

Ժոաո Պեդրո, 10 - Մատեյս Դե Լիգտ, 45, Դուշան Վլահովիչ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում