Բուլղարիայում անցկացվող ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց բուլղարացիների հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 6 միավորով խմբի առաջատարն է եւ նվաճեց հաջորդ ընտրական փուլի ուղեգիր։ Առաջին տուրում Հայաստանի 11։0 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին։
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականն ապրիլի 11-ին կմրցի Կոսովոյի թիմի հետ, որը 2։0 հաշվով հաղթել է բուլղարացիներին, 4։1 հաշվով՝ Շոտլանդիային։ Կոսովոն նույնպես ապահովել է հաջորդ փուլի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում