22:23  ,  9 ապրիլի, 2022

«Տոտենհեմը» խնդիրներ չունեցավ՝ 4։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ հաղթեց 4։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ Աչքի ընկան նաեւ Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին, որը նաեւ մեկ գոլային փոխանցում կատարեց։ Երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

31 խաղից հետո «Տոտենհեմը» 57 միավորով չորրորդն է, «Աստոն Վիլան» 12-րդն է՝ 36 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 0։4 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 3, 66, 71, Դեյան Կուլուշեւսկի, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս