21:55  ,  9 ապրիլի, 2022

«Ինտերը» հաղթեց եւ 1 միավոր է հետ առաջատար «Միլանից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Վերոնայի» հետ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

«Վերոնայի» դարպասը գրավեցին իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան եւ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

«Ինտեր» 66 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Միլանից»։ «Նապոլին» նույնպես ունի 66 միավոր եւ երրորդն է։ «Վերոնան» 9-րդն է՝ 45 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ինտեր» - «Վերոնա»՝ 2։0 (տեսանյութ)

Նիկոլո Բարելա, 22, Էդին Ջեկո, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում