19:57  ,  9 ապրիլի, 2022

«Չելսիի» տպավորիչ հաղթանակը՝ 6։0, «Արսենալը» դարձյալ պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 6։0 հաշվով։

Դուբի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթն ու գերմանացի հարձակվող Տիմո Վերները, աչքի ընկան նաեւ իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն ու գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։

«Չելսին» 62 միավորով երրորդն է, «Սաութհեմփթոնը» 13-րդն է՝ 36 միավոր։

Պրեմիեր լիգայում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց «Արսենալը», որն ընդունեց «Բրայթոնին»։ Հյուրերը երկու գոլ խփեցին։ Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին տարբերությունը կրճատեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը՝ 1։2։

«Արսենալը» 54 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող «Տոտենհեմը»։ «Բրայթոնը» 11-րդն է՝ 37 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 0:6 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո, 8, Մեյսոն Մաունթ, 16, 54, Տիմո Վերներ, 21, 49, Կայ Հավերց, 31

«Արսենալ» - «Բրայթոն»՝ 1։2 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 89 - Լեանդրո Տրոսարդ, 28, Էնոկ Մվեպու, 66

«Ուոթֆորդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 0։3

Ռաֆինյա, 21, Ռոդրիգո, 73, Ջեք Հարիսոն, 85

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում