19:23  ,  9 ապրիլի, 2022

«Բավարիային» հաղթանակ բերեց Լեւանդովսկու գոլը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Աուգսբուրգին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Հաղթական գոլը 82-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից»։ «Աուգսբուրգը» 14-րդն է՝ 32 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 1։0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 82, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում