17:22  ,  9 ապրիլի, 2022

«Էվերտոնը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

27-րդ րոպեին միակ գոլը խփեց «Էվերտոնի» անգլիացի հարձակվող Էնթոնի Գորդոնը։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը պայքարում է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։ Այս հաղթանակի շնորհիվ «Էվերտոնը» (30 խաղ) 4 միավոր առաջ է 18-րդ տեղում գտնվող «Բարնլիից» (29 խաղ) եւ 17-րդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» (31 խաղ) 7-րդն է՝ 51 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։0 (տեսանյութ)

Էնթոնի Գորդոն, 27

«Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 18։00 (Երեւանի ժամանակ)

«Ուոթֆորդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 18։00

«Արսենալ» - «Բրայթոն»՝ 18։00

«Աստոն Վիլա» - «Տոտենհեմ»՝ 20։30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում