01:36  ,  9 ապրիլի, 2022

WTA-250. Էլինա Ավանեսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 19-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մրցեց կոլումբացի Մարիա-Կամիլա Օսորիո-Սերանոյի հետ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 30-րդն է։

Հայ թենիսիստուհին պարտություն կրեց 1։6, 4։6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ, 30 րոպե։

Օսորիո-Սերանոն անցած տարի նվաճել է այս մրցաշարի հաղթողի կոչումը։ Աշխարհի 170-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ հասավ WTA շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 239 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով