01:06  ,  9 ապրիլի, 2022

«Սեւիլիան» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում «Սեւիլիան» տանը մրցեց «Գրանադայի» հետ եւ առավելության հասավ 4։2 հաշվով՝ երրորդ եւ չորրորդ գոլերը խփելով ավելացված ժամանակում։

«Սեւիլիան» 60 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ հետ թողնելով «Բարսելոնային» (29 խաղ, 57 միավոր) եւ չեմպիոն «Աթլետիկոյին» (30 խաղ, 57 միավոր)։ «Գրանադան» 16-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Սեւիլիա» - «Գրանադա»՝ 4։2 (տեսանյութ)

Դիեգո Կառլոս, 32, Լուկաս Օկամպոս, 66, Ռաֆայել Միր, 90+3, Ալեխանդրո Գոմես, 90+9 - Դարվին Մաչիս, 23, Վիկտոր Դիաս, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում