00:43  ,  9 ապրիլի, 2022

Յուլիան Բրանդտի դուբլը հաղթանակ բերեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, որին գոլային փոխանցումներ կատարեցին նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը։

«Բորուսիան» 60 միավորով երկրորդն է եւ 6 միավոր հետ է առաջատար «Բավարիայից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Շտուտգարտը» 15-րդն է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0։2 (տեսանյութ)

Յուլիան Բրանդտ, 12, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում