01:14  ,  8 ապրիլի, 2022

ԵԼ․ «Բարսելոնան» չհաղթեց Գերմանիայում, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Ֆրանկֆուրտում մրցեց «Այնտրախտի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Առաջինը հաջողության հասավ գերմանական թիմը։ 48-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի հարձակվող Անսգար Կնաուֆը։

Չավիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի գոլը 66-րդ րոպեին։

Օրվա մյուս հանդիպումներում պորտուգալական «Բրագան» 1։0 հաշվով հաղթեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին», անգլիական «Վեստ Հեմն» ու ֆրանսիական «Լիոնը» խաղացին ոչ ոքի՝ 1։1։ Նույն հաշվով ավարտվեց նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ իտալական «Ատալանտայի» հանդիպումը։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1։1 (տեսանյութ)

Անսգար Կնաուֆ, 48 - Ֆերան Տորես, 66

Հեռացում՝ Տուտա («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»), 78, երկրորդ դեղին քարտ

«Վեստ Հեմ» (Անգլիա) -  «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1։1

Ջարոդ Բոուեն, 52 - Տանգայ Նդոմբելե, 66

Հեռացում՝ Աարոն Կրեսուել («Վեստ Հեմ»), 45+3

«Բրագա» (Պորտուգալիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 1։0

Աբել Ռուիս, 40 

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 1։1 (տեսանյութ)

Վիլի Օրբան, 58 - Լուիս Մուրիել, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում