22:38  ,  7 ապրիլի, 2022

ԵԼ․ «ՌԲ Լայպցիգը» տանը չհաղթեց «Ատալանտային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկեց քառորդ եզրափակիչը։ Առաջին խաղում գերմանական «ՌԲ Լայպցիգն» ընդունեց իտալական «Ատալանտային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Հյուրերը 17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելի գոլի շնորհիվ։ «ՌԲ Լայպցիգին» պարտությունից փրկեց հունգարացի պաշտպան Վիլի Օրբանի գոլը 58-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 1։1 (տեսանյութ)

Վիլի Օրբան, 58 - Լուիս Մուրիել, 17

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

«Վեստ Հեմ» (Անգլիա) -  «Լիոն» (Ֆրանսիա)՝ 23։00 

«Բրագա» (Պորտուգալիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 23։00 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում