11:28  ,  7 ապրիլի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ Մեկնարկում է քառորդ եզրափակիչը

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում ապրիլի 7-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը։ Տեղի կունենան առաջին հանդիպումները։ Իտալական «Ռոման» դարձյալ կմրցի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հետ։ Խմբային փուլում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Նորվեգիայում սենսացիոն պարտություն էր կրել 1։6 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Սլավիա» (Չեխիա)՝ 20։45 (Երեւանի ժամանակ)

 «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23։00 

 «Մարսել» (Ֆրանսիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 23։00

 «Լեսթեր Սիթի» (Անգլիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ)՝ 23։00 

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում