16:53  ,  6 ապրիլի, 2022

«Ալաշկերտը» պարտության մատնեց «Նորավանքին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» տանը մրցեց «Նորավանքի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

10-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի ռուսաստանցի պաշտպան Թեմուր Մուստաֆինը։ 30-րդ րոպեին «Ալաշկերտի» առավելությունը կրկնապատկեց նամիբիացի կիսապաշտպան Վանգու Գոմեն, որը 7 րոպե անց երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։ Դաշտի տերերի երրորդ գոլը 53-րդ րոպեին խփեց պաշտպան Վահագն Այվազյանը։    

«Ալաշկերտը»  (21 խաղ) 34 միավորով չորրորդն է եւ 4 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Արարատից» (21 խաղ)։ «Նորավանքը» (22 խաղ) 8-րդն է՝ 14 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Ալաշկերտ» - «Նորավանք»՝ 3։0

Թեմուր Մուստաֆին, 10, ինքնագոլ, Վանգու Գոմե, 30, Վահագն Այվազյան, 53

Հեռացում՝ Վանգու Գոմե, 37, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս