15:20  ,  6 ապրիլի, 2022

Ֆեդերերը 44-րդն է՝ ամենացածր դիրքը 2000 թվականից հետո

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում այժմ 44-րդն է։ Սա շվեյցարացի թենիսիստի ամենացածր դիրքն է 2000թ․ հունիսի 5-ից հետո, երբ աշխարհի 54-րդ ռակետն էր։ Այն ժամանակը Ֆեդերերը 18 տարեկան էր։

40-ամյա թենիսիստը վնասվածքների պատճառով տեւական ժամանակ կորտ դուրս չի եկել։ Նա հույս էր հայտնել, որ այս տարի կկարողանա մասնակցել ԱՄՆ-ի բաց առաջնությանը։

Ծնկի վիրահատության պատճառով Ֆեդերերը ժամանակից շուտ էր ավարտել անցած մրցաշրջանը՝ Ուիմբլդոնի մրցաշարից հետո, որի քառորդ եզրափակիչում պարտվել էր լեհ Հուբերտ Հուրկաչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս