09:35  ,  6 ապրիլի, 2022

Գվարդիոլա․ Շատ հավասար եւ շատ բարդ հանդիպում էր

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Անգլիայում։

«Շատ հավասար եւ շատ բարդ հանդիպում էր։ «Աթլետիկոն» ամբողջ թիմով պաշտպանվելու վարպետ է։ Մենք թույլ չէինք տալիս նրանց անցնել հարձակման եւ համբերատար էինք։

Մենք սպասում էինք, որ մրցակիցը կխաղա 5-3-2 դասավորությամբ, բայց հետո «Աթլետիկոն» հարմարվեց եւ սկսեց խաղալ 5-5-0 սխեմայով։

Այսօր էլ, նախկինում էլ, 100 հազար տարի հետո էլ շատ բարդ կլինի գրոհել այդպիսի թիմի դեմ, քանի որ ազատ տարածություն չկա։

Նրանք ուժեղ են, մենք փոքր եւ թեթեւ։ Դա համբերության խնդիր է։ Զգում եմ, որ պատասխան հանդիպմանը նման կլինի առաջին խաղում գոլից հետո ծավալվածին։ Մենք դասեր կքաղենք այս դիմակայությունից եւ կձգտենք ավելի լավ խաղալ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky-ը։

«Աթլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում