Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում պորտուգալական «Բենֆիկային» խփած գոլի շնորհիվ «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն գերազանցեց անգլիական ակումբի նախկին խաղացող Սթիվեն Ջերարդի ցուցանիշն այս մրցաշարում։
Սադիո Մանեն 22-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում եւ բարձրացավ երկրորդ տեղ ակումբի ռմբարկուների ցուցակում։ Ջերարդը Չեմպիոնների լիգայում խփել է 21 գոլ։ Առաջին տեղում է եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայում խփել է 33 գոլ։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» «Բենֆիկային» հաղթել է 3։1 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում