23:47  ,  5 ապրիլի, 2022

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիվերպուլը» Լիսաբոնում հյուրընկալվել է պորտուգալական «Բենֆիկային» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2։0 հաշվով։

17-րդ րոպեին հաշիվը բացեց ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն, 34-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

Օրվա մյուս խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»։ Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0։2 (առաջին խաղակես)

Իբրահիմա Կոնատե, 17, Սադիո Մանե, 34

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 0։0 (առաջին խաղակես)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում