11:45  ,  5 ապրիլի, 2022

Կուբայում 60 տարի անց վերացվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելքը

Կուբայի բռնցքամարտի ազգային ֆեդերացիան չեղարկել է երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի արգելքը, որը գործում էր 60 տարի, հաղորդում է ESPN-ը։

Ազգային ֆեդերացիան պայմանագիր է կնքել Golden Ring պրոմոութերական ընկերության հետ եւ թույլ կտա Տոկիոյի կուբացի օլիմպիական չեմպիոններ Խուլիո Սեսար լա Կրուսին, Առլեն Լոպեսին, Ռոնիել Իգլեսիասին եւ Էնդի Կրուսին մասնակցել մայիսի 20-ին Մեքսիկայում անցկացվելիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին։

Կուբայում պրոֆեսիոնալ բռնցքամարտն արգելվել էր 1962 թվականին, երբ երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն այն որակել էր «կոռումպացված եւ այլասերող»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում