00:59  ,  4 ապրիլի, 2022

«Բարսելոնան» հաղթեց «Սեւիլիային» եւ բարձրացավ երկրորդ տեղ (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ։ Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

72-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

«Բարսելոնան» (29 խաղ) 57 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Սեւիլիան» (30 խաղ) նույնքան միավորով չորրորդն է։ Չեմպիոն «Աթլետիկոն» (30 խաղ) նույնպես ունի 57 միավոր եւ երրորդն է։ Առաջատարը «Ռեալն» է՝ 69 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 1։0 (տեսանյութ)

Պեդրի, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում