00:54  ,  4 ապրիլի, 2022

«Ինտերն» ուժեղ էր «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Թուրինում հյուրընկալվեց «Յուվենտուսին»։ Միլանյան թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուի իրացրած 11 մետրանոցը։

30 խաղից հետո «Ինտերը» 63 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» (31 խաղ) չորրորդն է՝ 59 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 0։1 (տեսանյութ)

Հական Չալհանօգլու, 45+5, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում