23:25  ,  3 ապրիլի, 2022

18-ամյա Ալկարասը՝ Մայամիի «Մասթերսի» ամենաերիտասարդ հաղթող

18-ամյա Կառլոս Ալկարասը նվաճեց Մայամիի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց նորվեգացի Կասպեր Ռուուդի հետ եւ հաղթեց 7։5, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Ալկարասը դարձավ Մայամիի «Մասթերսի» պատմության մեջ ամենաերիտասարդ տիտղոսակիրը։ 

Նա գերազանցեց սերբ Նովակ Ջոկովիչի ռեկորդը, որը 2007-ին Մայամիում հաղթել էր 19 տարեկանում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի 8,5 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս