21:53  ,  3 ապրիլի, 2022

Մխիթարյանի գոլը հաղթանակ բերեց «Ռոմային» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը 27-րդ րոպեին։

«Ռոման» 54 միավորով 5-րդն է, «Սամպդորիան» 16-րդն է՝ 29 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Սամպդորիա» - «Ռոմա»՝ 0։1 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում