21:27  ,  3 ապրիլի, 2022

«Տոտենհեմի» տպավորիչ հաղթանակը՝ 5։1 (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Նյուքասլին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 5։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում գոլ խփեցին ուելսցի պաշտպան Բեն Դեւիսը, իռլանդացի պաշտպան Մեթ Դոհերթին, հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, բրազիլացի պաշտպան Էմերսոնը եւ հոլանդացի հարձակվող Սթիվեն Բերգվեյնը։

30 խաղից հետո «Տոտենհեմը» 54 միավորով չորրորդն է, «Նյուքասլը» 15-րդն է՝ 31 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Տոտենհեմ» - «Նյուքասլ»՝ 5։1 (տեսանյութ)

Բեն Դեւիս, 43, Մեթ Դոհերթի, 48, Սոն Հին Մին, 54, Էմերսոն, 63, Սթիվեն Բերգվեյն, 83 - Ֆաբիան Շեր, 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում