20:27  ,  3 ապրիլի, 2022

«Բետիսը» հաղթեց «Օսասունային» եւ 1 միավոր է հետ «Բարսելոնայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բետիսը» Սեւիլիայում մրցեց «Օսասունայի» հետ եւ հաղթեց 4։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Խուանմին։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուն եւ իսպանացի պաշտպան Ալեքս Մորենոն։

30 խաղից հետո «Բետիսը» չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից», որը 28 խաղ է անցկացրել։ «Օսասունան» 10-րդն է՝ 38 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բետիս» - «Օսասունա»՝ 4։1 (տեսանյութ)

Խուանմի, 34, 45+1, Վիլյամ Կարվալյու, 82, Ալեքս Մորենո, 88 - Անտե Բուդիմիր, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում