19:32  ,  3 ապրիլի, 2022

ԵԱ. Գեւորգ Ղարիբյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը նվաճեց բրոնզե մեդալ:

60 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2020 թվականի Եվրոպայի չեմպիոնը մրցեց Հունգարիան ներկայացնող Էրիկ Տորբայի հետ եւ 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ:

Հունգարացի ըմբիշը միավոր վաստակեց միայն Ղարիբյանի պասիվության համար: Գորգի մրցավարը Էրիկ Տորբային պարտերում վերեւից աշխատելու երկու հնարավորություն տվեց, բայց հունգարացի ըմբիշն այդպես էլ չկարողացա գլորել Գեւորգ Ղարիբյանին:

Գեւորգ Ղարիբյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ գերմանացի Աբդոմոհամադ Պապիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Եվրոպայի չեմպիոնը լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Պրիդոն Աբուլաձեին: Կիսաեզրափակիչում Գեւորգ Ղարիբյանը 1:10 հաշվով պարտվել էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդուն 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Էդմոնդ Նազարյանին, որը եզրափակիչում 0։5 հաշվով պարտվեց թուրք Քերեմ Քամալին եւ դարձավ արծաթե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում