18:52  ,  3 ապրիլի, 2022

«Նապոլին» հաղթեց «Ատալանտային» եւ հավասարվեց առաջատար «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Նապոլին» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի հարձակվողներ Լորենցո Ինսինյեն ու Մատեո Պոլիտանոն եւ մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։

«Նապոլին» 66 միավորով հավասարվեց առաջատար «Միլանին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ատալանտան» 7-րդն է՝ 51 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ատալանտա» - «Նապոլի»՝ 1։3 (տեսանյութ)

Մարտեն դե Ռոն, 58 - Լորենցո Ինսինյե, 14, 11մ, Մատեո Պոլիտանո, 37, Էլիֆ Էլմաս, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով