00:56  ,  3 ապրիլի, 2022

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Ալավեսից»՝ 4։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Ալավեսին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում երկուական գոլ խփեցին պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը եւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Աթլետիկոն» 57 միավորով երրորդն է։ Նույնքա միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիան», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալավեսը» վերջինն է՝ 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Աթլետիկո» - «Ալավես»՝ 4։1 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 11, 82, Լուիս Սուարես, 75, 11մ, 90 - Գոնսալո Էսկալանտե, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով