09:09  ,  3 ապրիլի, 2022

#SportNetLIFE. Արսեն Հարությունյանի փառահեղ հաղթանակը, Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունը

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

30-րդ թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է հայկական մարզաշխարհի ներկայացուցիչների նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր հրապարակումները, անդրադարձել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 22-ամյա Արսեն Հարությունյանի փառահեղ հաղթանակին եւ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությանը Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական խաղում:

Ինչպե՞ս Արսեն Հարությունյանը ջախջախեց թուրք մրցակցին եւ հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ի՞նչ քննադատությունների արժանացավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ պարտությունից հետո եւ ինչո՞ւ է Թինա Կարապետյանը որոշել գեղասահքի աշխարհի առաջնությունից հետո մնալ Ֆրանսիայում:

Այս  եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի 30-րդ թողարկամը:

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցցանցային» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։

Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, Youtube-ում NEWS.am-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում