22:41  ,  2 ապրիլի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լեսթեր Սիթին» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

Խաղի հաշիվը 63-րդ րոպեին բացեցին հյուրերը։ Աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն, սակայն արդեն 3 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդը» խփեց պատասխան գոլը բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի դիպուկ հարվածի շնորհիվ։

«Մանչեսթեր Յունայթեդը» 30 խաղից հետո 51 միավորով 6-րդն է, «Լեսթեր Սիթին» (28 խաղ) 9-րդն է՝ 37 միավոր։

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Ֆրեդ, 66 - Կելեչի Իհեանաչո, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով