Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Արքայական թիմի երկու գոլն էլ 11 մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։
«Ռեալը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։
Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Սելտա» - «Ռեալ»՝ 1։2 (տեսանյութ)
Նոլիտո, 52 - Քարիմ Բենզեմա, 19, 11մ, 69, 11մ
Չիրացրած 11մ՝ Քարիմ Բենզեմա, 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում