20:06  ,  2 ապրիլի, 2022

Հայաստանի գավաթ․ «Նորավանքը» հաղթեց «Արարատին» եւ եզրափակիչում է

«Նորավանքը» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում «Նորավանքը» հյուրընկալվեց «Արարատին» եւ սենսացիոն հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին «Արարատի» դարպասը գրավեց ղազախ պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին։

35-րդ րոպեից հյուրերը խաղում էին 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Արման Խաչատրյանը։

46-րդ րոպեին «Արարատից» հավասարությունը վերականգնեց Դիմիտրի Լեգբոնը, սակայն 68-րդ րոպեին «Նորավանքի» ռուսաստանցի կիսապաշտպան Միխայիլ Բաշիլովը կարողացավ խփել հաղթական գոլը, եւ Վայոց Ձորը ներկայացնող թիմն առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ։

Եզրափակիչ մյուս ուղեգիրը ապրիլի 3-ին կվիճարկեն «Ուրարտուն» ու «Վանը»։

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ

«Արարատ» - «Նորավանք»՝ 1։2

Լեգբոն, 46 - Ռուդոսելսկի, 3, Բաշիլով, 68

Հեռացում՝ Խաչատրյան («Նորավանք»), 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում