19:32  ,  2 ապրիլի, 2022

«Բավարիայի» վստահ հաղթանակը՝ 4։1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Ֆրայբուրգին» եւ առավելության հասավ 4։1 հաշվով։

«Բավարիան» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆրայբուրգը» 45 միավորով 5-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բավարիա»՝ 1։4 (տեսանյութ)

Նիլս Պետերսեն, 63 - Լեոն Գորեցկա, 58, Սերժ Գնաբրի, 73, Քինգսլի Քոման, 82, Մարսել Զաբիտցեր, 90+6

«Բայեր» - «Հերտա»՝ 2։1

Լուկաս Ալարիո, 34, Քարիմ Բելարաբի, 40 - Վլադիմիր Դարիդա, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում