19:20  ,  2 ապրիլի, 2022

ԵԱ. Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մրցեց հունգարացի Կրիստիան Վանզայի հետ եւ պարտվեց 2:4 հաշվով: Ապրիլի 3-ին Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Աշխարհի բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Ռոջեր Կլեմանին: Քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ առաջին մրցափուլում 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել նորվեգացի Մորթեն Տորեսենի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում