18:54  ,  2 ապրիլի, 2022

Յուրգեն Կլոպ․ Վճռական պահերին մեր ֆուտբոլիստները դրսեւորեցին իրենց լավագույն որակները

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը «Ուոթֆորդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում։ Կլոպը 250-րդ հանդիպումն անցկացրեց Պրեմիեր լիգայում, տարել է 160 հաղթանակ։

«Ամեն ինչ չէր լավ ստացվում, բայց վճռական պահերին մեր ֆուտբոլիստները դրսեւորեցին իրենց լավագույն որակները։

Կարող էինք ավելի լավ գործել, բայց երկու շաբաթվա դադարից հետո կորցրել ենք նախկին ռիթմը։ Սակայն բոլոր թիմերն էլ նույն պայմաններում են։

Չեմ կարծում, որ երբեւէ տեսել եմ շատ բարձրակարգ հանդիպումներ հավաքականների խաղերից հետո»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլը» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում եւ 72 միավորով ժամանակավորապես գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այժմ 31-րդ տուրի հանդիպումն անցկացնող «Մանչեսթեր Սիթին» ունի 70 միավոր, սակայն առաջին խաղակեսից հետո 2։0 հաշվով հաղթում է «Բարնլիին» եւ ամենայն հավանականությամբ՝ 73 միավորով կվերադառնա առաջին տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս