Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Ուոթֆորդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով՝ տանելով 10-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում։
22-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։ 89-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։
«Լիվերպուլը» 72 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 1 հանդիպում քիչ է անցկացրել եւ 70 միավորով երկրորդն է։
Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր
«Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»՝ 2։0 (տեսանյութ)
Դիոգու Ժոտա, 22, Ֆաբինյո, 89, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում