23:11  ,  1 ապրիլի, 2022

Բելգրադ. Հայաստանի 4 բռնցքամարտիկ եզրափակիչում է

Հայաստանի 4 բռնցքամարտիկ դուրս է եկել Սերբիայում անցկացվող միջազգային մրցաշարի եզրափակիչ, որին մասնակցում է 21 երկրի ներկայացուցիչ:

Ապրիլի 2-ին նախատեսված եզրափակիչներում ոսկե մեդալի համար կպայքարեն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչում Բազեյանը կմրցի Ղրղզստանի, իսկ մյուս հայ մարզիկները՝ Սերբիայի ներկայացուցիչների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում