21:47  ,  1 ապրիլի, 2022

Պրեմիեր լիգա. Ռոնալդուն՝ ամսվա լավագույն գոլի հեղինակ

Անգլիական Պրեմիեր լիգայում անցած ամսվա լավագույն գոլի հեղինակը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։

37-ամյա ֆուտբոլիստը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով գրավել էր Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասը։

29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմին» հաղթել էր 3։2 հաշվով։ Ռոնալդուն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում