17:38  ,  1 ապրիլի, 2022

Քեյնը 7-րդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն խաղացող եւ հավասարվեց Ագուերոյին

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն խաղացող։

Մրցանակին հավակնում էին նաեւ Մեթի Քեշը («Աստոն Վիլա»), Տրեւո Չալոբան («Չելսի»), Կայ Հավերցը («Չելսի»), Դեյան Կուլուշեւսկին («Տոտենհեմ»), Էնդրյու Ռոբերտսոնը («Լիվերպուլ»), Բուկայո Սական («Արսենալ») եւ Այվան Թոունին («Բրենթֆորդ»)։

Անցած ամիս Քեյնը Անգլիայի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ 

28-ամյա անգլիացի խաղացողը 7-րդ անգամ արժանացավ այս մրցանակին՝ հավասարվելով «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող, արգենտինացի Սերխիո Ագուերոյին այս ցուցանիշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում