16:26  ,  31 մարտի, 2022

Հայաստանի Պրեմիեր լիգա. Եղիշե Մելիքյանն՝ ամսվա լավագույն մարզիչ

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվեց Հայաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։ Մարտին «Փյունիկը» 5 խաղում վաստակել է 13 միավոր։

Եղիշե Մելիքյանն այս մրցաշարջանում լավագույն մարզիչ էր ճանաչվել նաեւ սեպտեմբերին, հոկտեմբերին եւ նոյեմբերին։

«Փյունիկը» 22 խաղից 51 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում