02:19  ,  30 մարտի, 2022

Վարազդատ Հարոյանն ու Արման Հովհաննիսյանը վնասվածքներ են ստացել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը վնասվածքներ են ստացել Նորվեգիայի հետ ընկերական խաղում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:

Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նորվեգացիներին պարտվել է 0։9 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում