00:24  ,  30 մարտի, 2022

Եվրո Մ19․ Հայաստանի թիմը երրորդ խաղում էլ պարտվեց 0։4 հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Անգլիայում անցկացված Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ փուլի (էլիտ ռաունդ) երրորդ խմբի մրցաշարում բոլոր հանդիպումներն ավարտեց 0։4 հաշվով պարտությամբ։

Երրորդ տուրում Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը մրցեց իռլանդացիների հետ եւ դարձյալ 4 գոլ բաց թողեց։

Առաջին երկու տուրերում Հայաստանի թիմը պարտվել էր Պորտուգալիային եւ Անգլիային։

Եվրո Մ19․ Որակավորման երկրորդ փուլ, երրորդ խումբ, երրորդ տուր

Հայաստան - Իռլանդիա՝ 0։4

Էնդի Մորան, 37, Քիան Հայզ, 43, Անսելմո Մաքնալթի, 75, Էվան Քեֆրի, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով