19:55  ,  29 մարտի, 2022

Եվրո-2023. Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց սերբերին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը  2023թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ տուրում հյուրընկալվեց Սերբիայի թիմին։

Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։2 հաշվով։

Երեւանում Հայաստանի թիմը սերբերին պարտվել էր 1։4 հաշվով։

Սերբերը 8 խաղից հետո 11 միավորով երրորդն են եւ 2 միավոր հետ են երկրորդ տեղում ընթացող Ուկրաինայից, որն անցկացրել է 6 հանդիպում։ Հայաստանի թիմը 6 խաղից հետո վաստակել է 3 միավոր եւ վերջին տեղում է։

Եվրոպայի Մ-21 առաջնություն, ընտրական փուլ, H խումբ, 8-րդ տուր

Սերբիա - Հայաստան՝ 2։0

Դիմիտրիե Կամենովիչ, 40, Նիկոլա Տերզիչ, 45+2

Հայաստան Մ-21

12. Արման Ներսեսյան, 3. Արսեն Գալստյան, 4. Արման Ղազարյան, 7. Սերգեյ Մկրտչյան (14. Կարեն Նալբանդյան, 87), 8. Միքայել Միրզոյան (6. Նարեկ Աղասարյան, 65), 10. Ժիրայր Շաղոյան (ա), 11. Գևորգ Տարախչյան (23. Արմեն Հովհաննիսյան, 65), 17. Արամ Խամոյան, 18. Էրիկ Սիմոնյան, 19. Նարեկ Ալավերդյան (15. Դարոն Իսկենդերյան, 83), 20. Երջանիկ Ղուբասարյան

Պահեստայիններ`1. Հարություն Մելքոնյան, 16. Լյովա Կարապետյան, 2. Անտոնի Կազարյան, 5. Արտյոմ Գյուրջյան, 9. Մարտին Գրիգորյան

Գլխավոր մարզիչ՝ Ռաֆայել Նազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում