13:35  ,  29 մարտի, 2022

Հայաստանի Մ-21 հավաքականի վերջնական հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը ներկայացրել է վերջնական հայտացուցակը Սերբիայի Մ-21 հավաքականի դեմ 2023թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ տուրի հանդիպմանը։

Սերբիայի եւ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականների հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Բաչկա Տոպոլա քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին շրջանի խաղում 4։1 հաշվով հաղթել են սերբերը։

Հայաստանի թիմը 1 հաղթանակից եւ 5 պարտությունից հետո 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Սերբերը 7 խաղից հետո 8 միավորով երրորդն են։

Հայաստանի Մ-21 հավաքականը Սերբիա է մեկնել հետեւյալ կազմով.

Դարպասապահներ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան – «Շիրակ»

Պաշտպաններ

Անտոնի Կազարյան - «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)

Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)

Էրիկ Սիմոնյան - ԲԿՄԱ

Արտյոմ Գյուրջյան - ԲԿՄԱ

Արսեն Գալստյան - ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Արման Ղազարյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Դարոն Իսկենդերյան - «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)

Արամ Խամոյան - ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Կարեն Նալբանդյան - «Նորավանք»

Հարձակվողներ

Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան - «Նոա»

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով