21:45  ,  28 մարտի, 2022

Կապառոս․ Վերլուծել ենք մրցակցի խաղը, սպասում ենք բարդ հանդիպում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում խոսել է սպասելիքներից Նորվեգիայի հավաքականի հետ առաջիկա ընկերական խաղում։

«Վերլուծել ենք Նորվեգիայի խաղը եւ մեր վերջին խաղը Չեռնոգորիայի հավաքականի հետ: Սպասում ենք բարդ հանդիպում, քանի որ Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ եւ տաղանդավոր ֆուտբոլիստներ են խաղում: Նրանց ֆեդերացիան շատ լավ է աշխատում։ Կարծում եմ՝ շուտով Նորվեգիայի թիմը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա:

Այս ընկերական հանդիպումների նպատակը առաջիկա մրցակիցներին պատրաստվելն է։ Մեզ բաժին են հասել դժվար մրցակիցներ Ազգերի լիգայում:

Մենք հստակ պատկերացնում ենք մեր մեկնարկային կազմը, բայց  կարող են լինել փոփոխություններ, քանի որ ցանկանում ենք բոլորին տեսնել այսպիսի բարդ հանդիպումներում։

Հունիսին ունենք 4 հանդիպում, եւ բոլորը պետք  է այսպիսի փորձ ունենան, քանի որ ցանկանում ենք լավ խաղալ»,- նշել է Կապառոսը:

Նորվեգիա - Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով