20:05  ,  28 մարտի, 2022

Կապառոսի եւ Բիչախչյանի նախախաղային ասուլիսը՝ ուղիղ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հրավիրած նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին:

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Նորվեգիայի թիմին։

Ասուլիսից հետո՝ Երևանի ժամանակով 20:30-ից, Հայաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Ուլևոլ» ստադիոնում, որտեղ էլ մարտի 29-ին տեղի կունենա հանդիպումը և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում