16:15  ,  28 մարտի, 2022

ԵԱ. Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում է

Արման Անդրեասյանը դուրս եկավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրը 70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մրցեց գերմանացի Քեւին Քրիստոֆեր Հենկելի հետ եւ առավելության հասավ 5:1 հաշվով:

Եվրոպայի բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/8-րդ եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր 2018 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 28-ամյա թուրք Սելահաթին Կիլիչսալայանին:

Առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, որը քառորդ եզրափակիչում 14:4 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել թուրք Մուհամեդ Կատավուսիի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գեւորգ Թադեւոսյանն (65կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակիչներում: Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը որակավորման փուլում սերբ Ստիվան Անդրիա Միչիչիին 6:4 հաշվով հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց լեհ Քրիստով Բյենկովսկիին:

Մ23 աշխարհի աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Ավագյանը մեկնարկային քառորդ եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Աշրաֆ Աշիրովը: Եթե ադրբեջանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում