00:31  ,  28 մարտի, 2022

«Երեւան ՖԱ»-ն՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

«Երեւան ՖԱ»-ն նվաճեց ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցան Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ և երրորդ տեղի համար պատասխան հանդիպումները:

Եզրափակիչի երկրորդ խաղում «Երևան ՖԱ»-ն 6:2 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Առաջին խաղում «Երևան ՖԱ»-ն հաղթել էր 9։0 հաշվով։

Երրորդ տեղը գրավեց «ՀՊՏՀ Երևան» թիմը, որը հաղթեց «Լոգիկոնին» 10:3 հաշվով: Առաջին խաղում «ՀՊՏՀ Երևանն» առավելության էր հասել 7:4 հաշվով:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում